Մահափորձ Մակրոնի դեմ

Կասկածյալները սերտ կապեր ունեն ծայրահեղ աջակողմյան շրջանակների հետ
Մակրոն

Ֆրանսիայում ձերբակալել են 6 անձի, որոնք կասկածվում են նախագահ Էմանուել Մակրոնի դեմ հարձակում իրականացնելու մտադրություն ունենալու համար: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Հայտնի է, որ կասկածյալները սերտ կապեր ունեն ծայրահեղ աջակողմյան շրջանակների հետ: Նրանց ինքնության մասին դեռևս տեղեկություններ չեն փոխանցվել:

ոստիկան
Նշվում է, որ ձերբակալությունները տեղի են ունեցել միանգամից մի քանի դեպարտամենտներում: Գործողությունն իրականացրել են Ներքին անվտանգության գլխավոր վարչության աշխատակիցները:

Իրավապահներն ավելի վաղ հետաքննություն էին սկսել Մակրոնի ստացած սպառնալիքների հիման վրա: