Մակրոնը խափանել է Պուտինի և Թրամփի հանդիպումը

Նա չի ցանկացել, որ գագաթնաժողովի շուրջ ստեղծված աղմուկը խանգարի Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակի առիթով կազմակերպված միջոցառումներին
Մակրոն

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի՝ բանակցային լիարժեք ձևաչափով հանդիպումը խափանվել է Ֆրանսիայի ղեկավարի պատճառով:

 Коммерсант-ի հաղորդմամբ Էմանուել Մակրոնը չի ցանկացել, որ գագաթնաժողովի շուրջ ստեղծված աղմուկը խանգարի Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակի առիթով կազմակերպված միջոցառումներին:

Մակրոնը Մոսկվային և Վաշինգտոնին խնդրել է Փարիզում չանցկացնել բանակցային լիարժեք ձևաչափով բանակցություններ, որպեսզի դրանք «չստվերեն» Ելիսեյան պալատի կազմակերպած միջոցառումները: