Ադրբեջանի իշխանությունները ներողություն են խնդրել հայտնի բլոգեր Իլյա Վառլամովից և հրավիրել են նրան հետ՝ Ադրբեջան: Այս մասին Վառլամովը գրառում է կատարել իր բլոգում: Նենք, որ բլոգերը նախօրեին արտաքսվել էր Բաքվից:
Վառլամովը Բաքվից ստիպված էր եղել մեկնել Ստամբուլ, որտեղից էլ մտադրվել էր գնալ Գրոզնի:
«Զանգ ստացա հեռախոսիս՝ անծանոթ ադրբեջանական համար էր: Տղամարդը ներկայացավ որպես սահմանապահ ծառայության ներկայացուցիչ: Ներողություն խնդրեց նախօրեի միջադեպի համար՝ ասելով, որ սխալմունք է տեղի ունեցել և իմ դեմ որևէ բողոք չկա»,- հայտնել է բլոգերը:
Զանգահարած տղամարդը հայտնել է, որ սխալ որոշման դիմաց իրենք պատրաստ են փոխհատուցել բոլոր ծախսերը՝ խնդրելով Վառլամովին վերադառնալ Ադրբեջան:
Բլոգերը հայտնել է, որ այդ զանգին հաջորդել են ևս մի քանիսը՝ ներողություն հայցելով ու նրա համար դեպի Բաքու նոր տոմս գնելով:
Արդյունքում Վառլամովը վերադարձել է Ադրբեջան, որտեղ նրան օդանավակայանում դիմավորել են ծաղիկներով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հայտնի բլոգեր Իլյա Վառլամովին թույլ չեն տվել մուտք գործել Ադրբեջան՝ հայտարարելով, որ նրա ներկայությունը երկրում ցանկալի չէ:
0Comments