BMW-ն ներկայացրել է 8 Series կաբրիոլետը

Մեքենայի գինը 121.000 դոլար է
BMW

Գերմանական BMW մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է 8 Series կաբրիոլետը, որի հանդիսավոր շնորհանդեսը կայանալու է Լոս Անջելեսի ավտոշոուի շրջանակում: 

 Luxury Launches-ի տեղեկություններով նորույթը գրեթե չի տարբերվում 8 Series կուպեից:

Նշվում է, որ կաբրիոլետի տանիքը բացվում-փակվում է 15 վայրկյանում:

Ինչ վերաբերում է տեխնիկական բնութագրին, ապա ամերիկյան շուկայում վաճառքի հանվելիք մոդելը համալրված է 4.4 լ աշխատանքային ծավալով, 523 ձիաուժ հզորությամբ V8 երկտուրբո շարժիչով, որը 100 կմ/ժ արագություն է զարգացնում 3.9 վայրկյանում:

Մինչդեռ եվրոպական շուկայի համար նախատեսված մոդելն ունի 3 լ աշխատանքային ծավալով, 315 ձիաուժ հզորությամբ երկտուրբո շարժիչ:

Մեքենայի գինը 121.000 դոլար է:

ավտոմեքենա

մեքենա

BMW