Աղոթք ուրախության

Սիրելի Տեր, ուրախությունը այն պատգամաբերն է, որ մեր աղոթքները Քեզ է հասցնում
Hisus

Նոյեմբերի 1

Աղոթքը կարող է լինել խունկի նման վեր բարձրացող, կարող է լինել նաև մշուշի նման ցած սահող, որ հողին կառչած լինելով՝ չունի կարողություն սավառնումի:

Ամենատես Աչքը, ամեն ինչ Ունկնդրողը լսում ու ճանաչում է վեր ելնող աղոթքի ամեն մի ելևէջ:

Սակայն ճշմարիտ հավատքի աղոթքը՝ տեսնող, զգացող ու Սիրող Սրտի Ուրախության Աղոթքն է, որ ողջունելու համար վեր է ձգվում՝ վստահ, որ ուրախ պատասխան կստանա: