Սկանդալ. տարածվել է ՆԳ նախարարի՝ ձեռնաշարժությամբ զբաղվելու տեսանյութը

Նախարարին փորձել են շանտաժի ենթարկել՝ պահանջելով ավելի քան 600 հազար դոլար
mg

Հարավային Աֆրիկայի Հանրապետության անվտանգության ծառայությունները մեղադրվում են երկրի ՆԳ նախարարի հեռախոսը «կոտրելու» եւ այնտեղից ինտիմ տեսանյութ գողանալու մեջ, news.am-ի փոխանցմամբ հայտնել է BBC-ն:

Սոցիալական ցանցերում լայնորեն տարածվել է 13 վայրկյան տեւողությամբ տեսանյութ, որտեղ Ներքին գործերի նախարար Մալուսի Գիգաբին ձեռնաշարժությամբ է զբաղվում:

Նրա ներկայացուցիչը մեղադրել է անվտանգության ծառայություններին՝ նախարարի հեռախոսից տեսանյութը գողանալու մեջ: Նրա խոսքով, նախարարին փորձել են շանտաժի ենթարկել այդ տեսանյութով եւ պահանջել են ավելի քան 600 հազար դոլար:

Նա ընդգծել է, որ Պետական անվտանգության գործակալությունն է կանգնած այդ գողության հետեւում: