Աղանդեր՝ ծնված Սիցիլիայում. ազնվամորիով Սեմիֆրեդո

Ազնվամորիով Սեմիֆրեդո
0000071

Բաղադրիչներ

1. Ազնվամորի – 0.5 բաժակ
2. Ձվի դեղնուց – 2 հատ
3. Սերուցք – 200 գ
4. Շաքարավազ – 0.5 բաժակ
5. Վանիլին – 10 գ

Պատրաստման եղանակը

1. Դեղնուցները հարել շաքարավազի և վանիլինի հետ՝ մինչև սպիտակելը:

2. Առանձին թասի մեջ հարել սերուցքը, երկու զանգվածները զգուշությամբ իրար խառնել հարելով:

3. Ավելացնել ազնվամորին, խառնել, զանգվածը լցնել կաղապարի մեջ և գիշերը թողնել սառցախցիկում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը 168.am