Ալեքսիս Սանչեսը հաղթանակ պարգեւեց մանչեսթերյան թիմին

Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը միայն վերջնամասում կարողացավ բեկել հանդիպման ընթացքը
մւ

Անգլիայի առաջնության 8-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալեց հետնապահներից «Նյուքասլին», որն առաջին 10 րոպեում երկու գոլ խփեց: Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը միայն վերջնամասում կարողացավ բեկել հանդիպման ընթացքը:

Իսպանացի Խուան Մատան ու ֆրանսիացի Անտոնի Մարտիալը 70-րդ եւ 76-րդ րոպեներին վերականգնեցին հավասարությունը, իսկ վերջին րոպեին չիլիացի Ալեքսիս Սանչեսը հաղթանակ պարգեւեց մանչեսթերյան թիմին:

«Մանչեսթեր Յունայթեդը» 11 միավորով 11-րդ տեղում է: «Նյուքասլը» 3 միավորով 18-րդն է:

Անգլիայի առաջնություն, 8-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Նյուքասլ Յունայթեդ»՝ 3:2 (տեսանյութ)

Խուան Մատա, 70, Անտոնի Մարտիալ, 76, Ալեքսիս Սանչես, 90 – Ռոբերտ Քենեդի, 7, Յոսինորի Մուտո, 10 : Մանրամասները՝ NEWS.am SPORT--ում