Երբեք մի վրդովվեք

Լուռ ու հանգիստ եղիր, կանգնիր Իմ առջև ու սպասիր, սովորիր Ինձնից համբերություն, խոնարհություն, խաղաղություն

 

Փետրվարի 16

 

Եթե անգամ Ես ձեզ հետ բոլորովին խոսեցած չլինեի, դուք կվարձատրվեիք դարձյալ՝ առանձնացումի այս ժամերը Ինձ տրամադրելու համար. երբ կարող եք լուռ նստել ու Իմ Ներկայությանը սպասել: Այս նման է բնության գրկում թարմ օդ շնչելուն:

Լուռ ու հանգիստ եղիր: Կանգնիր Իմ առջև ու սպասիր: Սովորիր Ինձնից համբերություն, խոնարհություն, խաղաղություն: Ե՞րբ պետք է կարողանաք բացարձակ հանգիստ լինել՝ անկախ այն բանից, թե ինչ է պատահում ձեզ: Շատ ուշ եք սովորում անհրաժեշտ դասը: Հապշտապ գործերի, վազվզուքի ու մտահոգության ժամանակ Լռություն փնտրելն իսկ մեծ օգուտ կտա:

Անհանգիստ վիճակների ու հրմշտուքի մեջ անհնար է որևէ բան ձեռք բերել: Պետք է սովորեք հավասարակշռված ու հանգիստ լինել՝ անգամ ամենից բազմազբաղ օրերին: