Տուրիզմը չի կարող զարգանալ խավարի մեջ կորած մայրաքաղաքում. Հովհաննես Ազոյան

Երևանի քաղաքապետարանը, եթե չեմ սխալվում, տնտեսել է բավականին կլորիկ գումար
Հովհաննես Ազոյան

Դերասան Հովհաննես Ազոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ի դեպ զբոսաշրջության մասին… հարգելի իշխանություն, Երևանի քաղաքապետարանը, եթե չեմ սխալվում, տնտեսել է բավականին կլորիկ գումար... արդյոք հնարավոր չէ՞ այդ գումարը ծախսել այնպես, որ գիշերվա ընթացքում Երևանի արտաքին լուսավորությունը չանջատվի, մանավանդ փողոցներ կան, որ մութ վիճակում շատ վտանգավոր է երթևեկել… տուրիզմը չի կարող զարգանալ խավարի մեջ կորած մայրաքաղաքում… իսկ չկա տուրիզմ, չի լինի նաև ներդրում...»:

Գրառմանը կից դերասանը նաև կառավարության կողմից տարածված հետևյալ գրառումը.

Մոտ 10 մլն դոլարի ներդրում և 50 նոր աշխատատեղ. Երևանում բացվել է աշխարհահռչակ IHG հյուրանոցային ցանցի «Հոլիդեյ Ինն Էքսպրես» հյուրանոցը

Նիկոլ Փաշինյանը ողջունել է Հայաստանում նոր հյուրանոցների կառուցման նախաձեռնությունները, որոնք զբոսաշրջիկներին կմատուցեն բարձրակարգ ծառայություններ և հարմարավետ պայմաններ:

«2018 թվականին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը հասել է 1,6 միլիոնի և գործադիրի նպատակն է այդ ոլորտում տարեկան ապահովել 7-10 տոկոս աճ»,- նշել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը: