Թբիլիսիի քաղաքապետարանը դեմ է երկնաքերի կառուցմանը

Նման ծավալներով շինություն այդ տարածքում անթույլատրելի է

Թբիլիսիի քաղաքապետարանը դեմ է Վրաստանի մայրաքաղաքի Ալեքսիձե փողոցում 51 հարկանի շենքի կառուցմանը: «Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է փոխքաղաքապետ Մայա Բիտաձեն:

Նրա խոսքով, իրենց ներկայացրած նախագիծն ուղարկվել է էկոնոմիկայի նախարարություն:

«Մենք մերժել ենք նախագիծը: Նման ծավալներով շինություն այդ տարածքում անթույլատրելի է»,-ասել է նա:

«Բասիլոն գլոբալ սերվիս» ընկերությունը սկզբում նախատեսել էր կառուցել բազմաֆունկցիոնալ երկու շինություն նույն փողոցում: 2017-ին  քաղաքապետարանը հավանություն չի տվել նախագծին, ինչից հետո ընկերությունը թարմացրել է հայտը, ըստ որի շինությունը լինելու է 5-րդ դասի: Այս դեպքում թույլտվությունը պետք է տրամադրի էկոնոմիկայի նախարարությունը: