Դուբայում շեյխի «մատնահետքից» վեր խոյացող 550 մետրանոց երկնաքեր է կառուցվում

Երկնաքերը շրջապատված է լինելու խանութներով, շատրվաններով

Քաղաքային համայնապատկերի ընդլայնման, կատարելագործման հարցում Դուբայը, ինչպես երևում է, կանգ առնելու մտադրություն չունի, գրում է Luxury Launches կայքը՝ մանրամասնելով, որ քաղաքում կառուցվում է 550 մ բարձրությամբ նոր երկնաքեր:

Այն վեր է խոյանալու Դուբայի կառավարիչ շեյխ Մոհամեդ բին Ռաշիդ ալ Մաքթումի մատնահետքի տեսքով լճից ու կոչվելու է Բուրջ Ջումեյրա: Դրանում լինելու են ռեստորաններ, բարձրադիր դիտահարթակներ:

Երկնաքերը շրջապատված է լինելու խանութներով, շատրվաններով: Այն լինելու է սոցիալական, մշակութային միջոցառումների հյուրընկալման կենտրոն: Երկնաքերի ճակատային մասը ծածկված է լինելու թվային էկրաններով: