Все пропало, гипс снимают, клиент уежает

Վերջին շրջանում  բողոքներ են ստանում, որ գազալացակայններում կա գազ ծավալների  տարբերություն, որը կապված է գազի խտության հետ

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը կառավարության նիստում ներկայացրեց  հարկային  օրենսգրքում փոփոխություն անելու նախագիծը:

«Խոսքը վերաբերում է մի քանի 100.000 շահառուների իրավունքների պաշտպանությանը: Առաջարկում ենք գազը հաշվարկել քաշով եւ դրա համար ակցիզային հարկ սահմանել»,-ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ վերջին շրջանում  բողոքներ են ստանում, որ գազալացակայններում կա գազ ծավալների  տարբերություն, որը կապված է գազի խտության հետ:

«Այն աղմուկը եղավ, որ գազի նկատմամբ ակցիզային հարկ են կիրառում, հարկային բեռն ավելանում է, նման  բան չկա»,-ասաց վարչապետը:

Փաշինյանի կարծիքով՝գազի գնի ավելացում լինի, ապա գազալցակայաններն սրանով կհայտարարեն՝ մինչ օրս  բոլոր սպառողներին խաբել են:

«Իսկ եթե գինը բարձրանա, սպառողը չի տուժի, ընդհակառակը կստանա այնքան գազ, ինչքան ինքը վճարում է: Այսօր այս թեման մեծ աղմուկ կառաջացնի: «Все пропало, гипс снимают, клиент уежает»: Գազալցակայաններում ՀԴՄ կտրոն չեն տալիս, որով պետք է զբաղվեն ոչ միայն պատկան մարմինները, այլեւ քաղաքացիները»,-ասաց նա: