Կառավարությունն ու ԿԲ-ն պետք է լրջորեն համագործակցեն տոկոսադրույքների նվազեցման ուղղությամբ. վարչապետ

Անցած տարեվերջին բանկիրների հետ հանդիպման ժամանակ պայմանավորվել են խնդրին լուծում տալ:

«Կառավարությունը և Կենտրոնական բանկը պետք է լրջորեն համագործակցեն տոկոսադրույքների նվազեցման մեր ռազմավարության և քաղաքականության ուղղությամբ: Եվ այստեղ ԱԺ-ն ու Արդարադատության նախարարությունն էլ անելիք ունեն»,- այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ ԿԲ հաշվարկներով, այսօր 300 մլրդ դրամ բանավեճային փուլում է և այդ գումարը ոչ մեկինը չէ, որովեհտև դատական համակարգը ժամանակին լուծում չի տալիս:

Փաշինյանը նշեց, որ անցած տարեվերջին բանկիրների հետ հանդիպման ժամանակ պայմանավորվել են խնդրին լուծում տալ:

Նրա կարծիքով՝ այդ գումարը շուկայում հայտնվելը կօգնի տոկոսադրույքների նվազեցմանը:

Փաշինյանը հանձնարարեց արագ մշակել օրենսդրական փոփոխություններն և ուղարկել ԱԺ: