Փոխարժեքները նվազել են

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 14-ին, կազմել է 487.99 դրամ

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 14-ին, կազմել է 487.99 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.86 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 550.06 դրամ (նվազել  է 3.22 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 626.29 դրամ (նվազել է 3.54 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.31  դրամ (նվազել է 0.13 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 246.24 դրամ, ոսկի՝  20,596.84 դրամ, պլատին՝ 12,363.12 դրամ: