Չեմ թողնելու, որ իմ ֆիլմը տապալվի չինովնիկական բթամտությունից. Հովհաննես Գալստյան

Հայաստանում երբեք արդեն սկսված ֆիլմ չի կասեցվել, զավեշտն այն է, որ այն կետը, որով կասեցրել են, համարվել է անօրինական իրենց իսկ կողմից

«Պարալլելս Ֆիլմփրոդաքշն» կինոընկերության հիմնադիր Հովհաննես Գալստյանը շարունակելու է հացադուլն այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունները չեն կատարել «Տատիկիս Վարսերը» ֆիլմի հանդեպ ստանձնած պարտավորությունները և չի հավաքվել նկարահանման համար անհրաժեշտ նվազագույն գումարային շեմը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց կինոռեժիսորը:

«Ես հացադուլից դուրս չեմ  գալու, չեմ թողնելու, որ իմ ֆիլմը տապալվի չինովնիկական բթամտությունից»,-ասաց նա:

Նա փոխանցեց, որ հացադուլի 12 օրերի ընթացքում գործադիր իշխանությունից իրեն նույնիսկ մեկ մարդ չի այցելել. «Ես հայտարարում եմ, որ մեր գործադիր իշխանությունը հումանիզմի տարրական չափաբաժին չունի, հակառակ դեպքում գոնե հորդորով հանդես կգային կամ կգային ինձ այցելության: Կոչ եմ անում Հայաստանի իշխանութանը՝ անհապաղ փրկել սեփական դեմքը, որովհետև դուք չեք կարող միջազգային կինոնախագծին չտալ երաշխիքներ և կատարել ձեր պարտավորությունները, դա Հայաստանը ներքաշելու է միջազգային դատավարության  մեջ»:

Հովհաննես Գալստյանը կոչով դիմեց հասարակությանը, որպեսզի Ամերիա բանկում բացված հաշվեհամարին փոխանցեն անգամ չնչին դրամական միջոցներ՝ աջակցելու համար ֆիլմի ֆինասավորմանը. «Ես դիմում եմ հասարակությանը, Ամերիա բանկում բացվեու է ֆիլմի համար հաշվեահամար, յուրքանչյուր փոքրր փոխանցում շատ կարևոր է: Ես դիմում եմ իշխանության մեջ գտնվող պարկեշտ չինովնիկներին. ձեր փետրվար ամսվա աշխատավարձերից փոխանցեք «Տատիկիս վարսերը» ֆիլմի հաշվեհամարին, աջակցեք այս ֆիլմին: Ես դիմում եմ Հայաստանի բիզնես էլիտային, աջակցեք այս ֆիլմին, իմ թիմի անդամները կարող են ցույց տալ միջազգային շուկայում հայտնվլու երաշխիքները: Սատարեք այս ֆիլմին, այս ամենն անհրաժեշտ է, որովհետև հասարակաական աջակցությունը միակ ուղին է, որ ես տեսնում եմ հացադուլը դադարեցնելու համար»:

Կինոռեժիսորը հրապարակեց նաև Լիլիթ Մակունցի և իր միջև տեղի ունեցած հանդիպման ձայնագրության հատվածները, որում Մակունցը հստակ երաշխիքներ է տվել ֆիլմի ֆինասավորումը վերսկսելու համար:

«Հայաստանում երբեք արդեն սկսված ֆիլմ չի կասեցվել, զավեշտն այն է, որ այն կետը, որով կասեցրել են, համարվել է անօրինական իրենց իսկ կողմից: Դրանից հետո Լլիթ մակունցը ինձ հրավիել է և ճշտել է իր իրավաբանի հետ՝ արդյուք իրավունք ունեին կասեցնելու, իրավաբանն ասել է՝ ոչ»,-նշեց նա: