Շարունակվում է ծանրամարտի առաջնությունը

Ծանր կիլոգրամներ «սանձել» է Արմեն Գրիգորյանը

Երևանում շարունակվում է Հայաստանի առաջնությունը: 67 կգ քաշային կարգում հաղթել է Սևակ Նիկողոսյանը: Նա պոկել  է 115 կգ, հրել 143 կգ և մրցակիցների համար անհասանելի դարձել երկամարտի 258 կգ արդյունքով:

ՀԱՕԿ-ից հայտնում են, մասնագետները ուշադրությամբ հետևել են 73 կգ քաշայինների պայքարին: Ծանր կիլոգրամներ  «սանձել» է Արմեն Գրիգորյանը:

Նա լավագույնն էր երկամարտի 292 կգ / 132 կգ + 160 կգ /  արդյունքով: Եթե Սևակը  կարողանա 8-10 կգով բարելավել իր ցուցանիշը, ապա հավաքականի կազմում կմեկնի Եվրոպայի առաջնություն:

Այսօր ` փետրվարի 13-ին  ծանրահարթակ կելնեն 81 կգ և 89 կգ քաշայինները: