Որն է ավիատոմսերի գների բարձրացման պատճառը

Հիմնական խնդիրը ավիավառելիքի մատակարարման համակարգի եւ գների մեջ է

Հայաստանում շատ տուրօպերատորներ դժգոհում են ավիատոմսերի բարձր գներից, ինչը հանգեցնում է երկիր այցելել ցանկացող զբոսաշրջիկների հոսքի պակասեցման։ Այս մասին այսօր կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Վերջինս նշել է, որ ինքը Դավոսում հանդիպել է Մարտին Էռնեկյանի հետ, որի ընկերությունն է կառավարում «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայանները։

«Մենք անկեղծ զրույց ունեցանք, եւ նա ասաց, թե «որտեղ է թաղված շան գլուխը»: Նա նշել է, որ հիմնական խնդիրը ավիավառելիքի մատակարարման համակարգի եւ գների մեջ է։ Մենք հիմա լրջորեն ուսումնասիրում ենք, թե ինչ կարելի է անել այս ոլորտում։ Հնարավոր է, որ սա ձեւավորվել է մոնոպոլ մեխանիզմների պատճառով, թեեւ ես չեմ կարող միանշանակ ասել, թե այդպես է որ կա»,- բացատրել է կառավարության ղեկավարը։