Քենդալ Ջենները քննարկել է քրոջ՝ Քայլիի անձնական կյանքն ու հղիությունը

Օրերս Էլլեն Դեջեներեսի շոուի հյուրն է եղել Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը

Քարդաշյանների ընտանիքի մասին պատմող ռեալիթի շոուի նոր եթերաշրջանի նախօրեին աստղային ընտանիքի քույրերը սկսել են հյուընկալվել հեռուստաշուներին։ Օրերս Էլլեն Դեջեներեսի շոուի հյուրն է եղել  Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը՝ 25-ամյա Քենդալ Ջենները։

Մոդելն ու հեռուտահաղորդավարուհին քննարկել են ոչ թե ռեալիթի շոուի նոր եթերաշրջանը, այլեւ շատ անձնական թեմաներ։ Քենդալը, որը հաղորդմանը ներկայացել էր Vetements ապրանքանիշի մարմինն ընգրկող, ծաղկավոր զգեստով, ցուցադրել է իր նոր սանրվածքն ու պատասխանել է Քայլիի հնարավոր հղիության մասին հարցին։

Ջենները մեկնաբանել է Քայլիին արված ամուսնության առաջարկությունը։

«Ես ոչինչ չգիտեմ այդ մասին։ Նման նորությունը նա սկզբում կպատմեր ընտանիքի անդամներին, գոնե մայրիկիս հաստատ», - պատասխանել է Քենդալը։

Էլենը հարցրել է նաեւ մոդելի անձնական կյանքի մասին։ Մի խոսքով, հնարավոր է Քենդալը հարցազրույցի ամբողջական տարբերակում, որը լույս կտեսնի մոտ օրերս, պատմի իր ընտրալի մասին։ Մնում է միայն սպասել, թե երբ է հրապարակվելու եթերը։