Գերմանիայի կարգավորիչը որոշել է սահմանափակել Facebook-ի կողմից օգտատերերի տվյալների հավաքումը

Դա վերաբերում Է բոլոր տվյալներին, օրինակ՝ WhatsApp եւ Instagram ծառայությունների, ինչպես նաեւ կողմնակի կայքերի տվյալներին

Գերմանիայի հակամենաշնորհային գերատեսչությունը որոշել Է սահանափակել Facebook ընկերության կողմից տարբեր աղբյուրներից, ինչպիսիք են WhatsApp-ը եւ Instagram-ը, օգտատերերի տվյալների հավաքումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է գերատեսչության կայքում զետեղված մամուլի տեղեկագրում:

Կարգավորիչը պարզաբանում Է, որ, սոցցանցից օգտվելու կանոնների եւ պայմանների համաձայն՝ օգտատերերին պարտավորեցնում են թույլատրել իրենց տվյալների հավաքումը, այդ թվում՝ կայքից կամ սմարթֆոնի վրա Facebook-ի հավելվածից դուրս: Այնուհետեւ այդ տվյալները կցում են սոցցանցում օգտատիրոջ օգտահաշվին: Դա վերաբերում Է բոլոր տվյալներին, օրինակ՝ WhatsApp եւ Instagram ծառայությունների, ինչպես նաեւ կողմնակի կայքերի տվյալներին: «Այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են WhatsApp-ը եւ Instagram-ը, որոնց սեփականատերը Facebook-ն Է, կարող են շարունակել հավաքել տվյալները: Սակայն այդ տվյալները կցել Facebook-ում օգտատերերի օգտահաշիվներին հնարավոր կլինի սոսկ օգտատերերի համաձայնությամբ: Եթե այդ համաձայնությունը չկա, տվյալները պետք Է մնան համապատասխան ծառայությունների մոտ, եւ դրանք արգելված կլինի մշակել Facebook-ի տվյալների հետ»,- ասված Է մամուլի տեղեկագրում:

Նշված Է, որ կողմնակի կայքերից տվյալների հավաքումը նույնպես հնարավոր կլինի սոսկ օգտատերերի համաձայնությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: