Հայրը կորցրել է երեխաների խնամակալությունը ծխելու պատճառով

Երեխաները բողոքել էին, որ ստիպված են լինել «ծխի միջավայրում» իրենց հոր տանը

Իսպանիայի հարավային Կորդոբայի նահանգային դատարանը իսպանացի հորը զրկել է երեխաների խնամակալությունից՝ ծխախոտի նկատմամբ ունեցած նրա հակվածության պատճառով: Այս մասին տեղեկանում ենք Euronews-ից։

10 և 13 տարեկան երեխաների հետ խնամակալությունն համատեղ կատարում էին հայրն ու մայրը, որոնք  ամուսնալուծվել էին 2017 թվականին:

Երեխաները բողոքել էին, որ ստիպված են լինել «ծխի միջավայրում» իրենց հոր տանը։

Դատարանի որոշման մեջ ասվում է, որ այս իրավիճակում անչափահասների առողջությանը վտանգ է սպառնում, քանի որ հայրը անտեսում է ամեն ինչ, բացի ծխախոտից իր կախվածությունը։ Նշվում է, որ երեխաների համար տրամաբանական չէ լինել այնպիսի վայրում, որը վտանգ է ներկայացնում։ Դատավճռում ասվում է նաև, որ  հայրը գերադասում է ծխել իր երեխաների առողջության հաշվին: