Վենեսուելայում մեկնարկել Է ստորագրահավաքը ԱՄՆ-ի միջամտության դեմ

«Յանկինե՛ր, գնացե՛ք տուն»

Կարակասում փետրվարի 6-ին սկսվել Է Վենեսուելայի ներքին գործերին Միացյալ Նահանգների միջամտության դեմ ստորագրահավաքի արշավը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ի թղթակիցը հաղորդում Է իրադարձությունների վայրից: Ինքնության հավաստագիր ներկայացրած ցանկացած քաղաքացի կարող Է միանալ Վաշինգտոնին ուղղված հայտարարությանը՝ Վենեսուելայի վրա ճնշումը եւ ուժային միջամտության սպառնալիքները դադարեցնելու պահանջով:

Ստորագրահավաքն ընթանում Է ամբողջ երկրում եւ կշարունակվի մինչեւ շաբաթվա վերջը: Դրա գլխավոր կետը դարձել Է Բոլիվարի հրապարակը Կարակասի կենտրոնում, որտեղ գործընթացն ուղեկցվում Է հանրահավաքով՝ «Յանկինե՛ր, գնացե՛ք տուն» կարգախոսի ներքո: Հրապարակում տեղադրված են նախագահ Նիկոլաս Մադուրոյի դիմանկարներ, ինչպես նաեւ բեմահարթակ, որտեղ ելույթներ են ունենում վենեսուելացի արտիստները: Ելույթների միջեւ ընդմիջումներին բարձրախոսներով հնչել Է իսպաներենով երգ՝ «Յանկինե՛ր, գնացե՛ք տուն» բազմիցս կրկնվող կրկներգով: