Անրի Վարդանյանը վերափոխում է Արևմտյան մաքսատուն-վարչությունը…

Կենտրոնում ՀՀ քաղաքացին է, հասարակ մարդն՝ իրեն հուզող հարցերով ու խնդիրներով

 

Շատերն այսօր կփաստեն, որ հեղափոխությունից հետո Հայաստանում  նկատվում է պետական օղակների աշխատանքի արդյունավետության էական բարձրացում, և դրանցից շատերում այլևս բացակայում են նախկին ժամանակներին բնորոշ բյուրոկրատական քաշքշուկներն, իսկ քաղաքացիների նկատմամբ բարի վերաբերմունքն ու աչալրջությունը  դարձել են աշխատանքի անկյունաքարը:

Այս իմաստով պետք է հատկապես ընդգծել ՊԵԿ-ում և դրա մասնիկը հանդիսացող մաքսային բլոկում նկատվող էական դրական տեղաշարժերի իրողությունը, որն, ըստ էության, արդյունք է ոլորտի նկատմամբ ՊԵԿ ղեկավարության ցուցաբերած հատուկ վերաբերմունքի և ուշադրության: Մի համակարգում, որը, հայտնի բան է, անցյալում զերծ չի եղել աղաղակող թերություններից, այսօր շատ բան է  փոխվել, կատարելագործվել: Շնորհիվ գլխավորապես ոլորտի պատասխանատու պաշտոնյաների հմտության ու բարեխղճության այսօր համակարգը մաքրվում է նախկին ախտերից ու   նոր դեմք  ձեռք բերում:

Այս իմաստով հարկ է ընդգծել հատկապես  ՀՀ ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչության պարագան, որի ղեկավար Անրի Վարդանյանն, ով այդ պաշտոնին է 2018-ից, համակարգի գործունեությունը բարձրացրել է մի նոր, նախկինում չտեսնված մակարդակի. մարդաշատ հերթեր ալևս չկան, ապրանքների մաքսազերծման պրոցեսը տևում է կես ժամից ոչ ավել և այսպես շարունակ: Իսկ մեքենաների մաքսազերծման գործընթացը, որը շատերին հուզող հարցերից է (վարչությունը նաև զբաղվում է  այդ  խնդրով), առհասարակ ենթարկվել է արմատական վերանայման. քաղաքացիներն այլևս ստիպված չեն լինում անհարկի քաշքշուկների մեջ ընկնել և սպասարկվում են բարձր մակարդակով:

Կարճ ասած՝ Վարդանյանի խստապահանջության ու սեփական աշխատանքի նկատմամբ դրսևորած նախաձախնդրության շնորհիվ, որն արդյունք է ՊԵԿ բարձրագույն ղեկավարության ճիշտ կադրային քաղաքականության, Արևմտյան մաքսատուն-վարչությունն այսօր դարձել է օրինակելի  բոլոր առումներով՝ ապացուցելով, որ համակարգում իսկապես բան է փոխվել,  տեղաշարժ կա. օղակի աշխատանքի կենտրոնում ՀՀ քաղաքացին է, հասարակ մարդն՝ իրեն հուզող հարցերով ու խնդիրներով:

Այո՛,ՊԵկ ղեկավարության համար բնավ հեշտ չէ սեղմ ժամկետներում համակարգում երկար տարիներ արմատավորված արատավոր բարքերը արմատախիլ անելը, հեշտ չէ դրա աշխատանքի հիմքում միանգամայն նոր փիլիսոփայություն դնելը, սակայն կասկած չկա, որ շնորհիվ հետևողականության ու բարձր պրոֆեսիոնալիզմի, ղեկավարությանը հաջողվելու է լուծել առաջ քաշված խնդիրներն ու  իսկապես մարդկային դեմք հաղորդել կարևորագույն այս համակարգին:

Norlur.am