Brexit-ն սպառնում Է զբոսաշրջության ոլորտի 700 հազար աշխատողների

WTTC-ի նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Գլորիա Գեւերան ասել Է, որ «կոշտ Brexit-ն» Էական ազդեցություն կգործի Մեծ Բրիտանիայի տնտեսության առավել կարեւոր հատվածներից մեկի վրա

Զբոսաշրջության եւ ճանապարհորդությունների համաշխարհային խորհրդի (World Travel & Tourism Council, WTTC) գնահատմամբ՝ Brexit-ը կարող Է հանգեցնել այն բանին, որ զբոսաշրջության ոլորտում զբաղված շուրջ 700 հազար մարդ մնա առանց աշխատանքի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Associated Press-ը:

WTTC-ի տվյալներով՝ եթե Brexit-ն իրականացվի առանց ապագա հարաբերությունների վերաբերյալ համաձայնագրի կնքման, ապա սպառնալիքի տակ կլինի զբոսաշրջության ոլորտի շուրջ 308 հազար աշխատատեղ Մեծ Բրիտանիայում եւ 399 հազարը՝ Եվրամիության մյուս երկրներում: WTTC-ի, որը ներկայացնում Է ամբողջ աշխարհում ճանապարհորդությունների եւ զբոսաշրջության սպեկտրը, կանխատեսումը հիմնվում Է Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների վրա: WTTC-ի նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Գլորիա Գեւերան ասել Է, որ «կոշտ Brexit-ն» Էական ազդեցություն կգործի Մեծ Բրիտանիայի տնտեսության առավել կարեւոր հատվածներից մեկի վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: