Գրիշա Թամրազյանը նշանակվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

Նոր նշանակում

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գրիշա Թամրազյանին կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոնում նշանակելու որոշում է կայացրել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նշված է կառավարության պաշտոնական կայքում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գրիշա Թամրազյանին նշանակել կրթության և գիտության նախարարի տեղակալ»,- նշված է որոշման տեքստում: