Հավայիում պատրաստվում են արգելել սիգարետների վաճառքը հարյուրից ցածր տարիքի մարդկանց

Տարիքային ցենզի բարձրացման օրինագիծ մշակելու դրդապատճառը, փաստաթղթի համաձայն, դարձել Է ծխելու վտանգը առողջության համար

ԱՄՆ-ի Հավայիի նահանգի խորհրդարանում ներկայացվել Է օրինագիծ նահանգի տարածքում հարյուրից ցածր տարիքի անձանց համար սիգարետների վաճառքի արգելման մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին վկայում Է օրենսդիր մարմնի կայքում զետեղված փաստաթուղթը: Օրինագծում առաջարկվում Է աստիճանաբար բարձրացնել սիգարետների գնման համար նվազագույն տարիքը: Այսպես, 2020 թվականին այն կարող են բարձրացնել մինչեւ 30 տարեկան, 2021-ին՝ մինչեւ 40 տարեկան, 2022-ին՝ մինչեւ 50 տարեկան, 2023-ին՝ մինչեւ 60 տարեկան եւ, վերջապես, 2024 թվականին մինչեւ 100 տարեկան: Տարիքային ցենզի բարձրացման օրինագիծ մշակելու դրդապատճառը, փաստաթղթի համաձայն, դարձել Է ծխելու վտանգը առողջության համար: Այսօր Հավայիում ծխախոտի արտադրանք կարող են գնել սոսկ 21-ից ոչ ցածր տարիքի մարդիկ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: