Համաշխարհային օվկիանոսը կփոխի գույնը

Գիտնականները հաշվարկներ են կատարել
Ocean

Ընթացիկ հարյուրամյակի վերջին կլիմայի փոփոխության շնորհիվ Համաշխարհային օվկիանոսի կանաչ մասերն ավելի կանաչ կդառնան, իսկ կապույտ մասերն՝ ավելի կապույտ։ 2100թ․, ամերիկացի եւ բրիտանացի գիտնականների հաշվարկներով, օվկիանոսի մոտ կեսի գույնը կփոխվի, եւ դա նկատելի կլինի արբանյակներից,- հայտնում է «N+1»-ը:  

Գիտնականների հաշվարկներով, եթե 2100թ․ գլոբալ միջին ջերմաստիճանը բարձրանա 3 աստիճանով՝ համեմատած մինչինդուստրիալ ժամանակաշրջանի հետ, Համաշխարհային օվկիանոսի ջրի ավելի քան կեսի (63 տոկոս) գույնը կփոխվի։ Առավել կապույտ հատվածները (մասնավորապես՝ մերձարեւադարձային) ավելի կապույտ կդառնան այն բանի հաշվին, որ այնտեղ ավելի քիչ ֆիտոպլանկտոններ կլինեն, քան այժմ կան, իսկ ավելի կանաչ հատվածները (օրինակ՝ բեւեռների մոտ) ավելի կկանաչեն, քանի որ այնտեղ, հակառակը, կակտիվանա ջրի ծաղկումը։