Այսօր Նուտելլայի համաշխարհային օրն է

Այն նշվում է 2007 թվականից

Ամեն տարի, սկսած 2007 թվականից, փետրվարի 5-ին նշվում է Նուտելլայի համաշխարհային օրը, եւ այսօր այդ տոնը միջազգային ճանաչում է ստացել:

Ամերիկուհի բլոգեր Սառա Ռոսոն, ով ապրում է Իտալիայում, 2007թ․ փետրվարի 5-ին առաջարկել է տոնել Նուտելլայի համաշխարհային օրը։ Նախաձեռնությունը դրա միլիոնավոր սիրահարների շրջանում մեծ աջակցություն գտավ:

Nutella ապրանքանիշը, որ հայտնի է ողջ աշխարհում, առավել ևս՝ երեխաների շրջանում, համաշխարհային տոների ցուցակում ապահովել է իր պատվավոր տեղը։