Մեսսին հնարավոր է բաց թողնի Էլ Կլասիկոն

Ֆուտբոլիստն այսօր չի մասնակցել թիմի առավոտյան մարզմանը

«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին չի մասնակցել թիմի առավոտյան մարզմանը: Այս մասին հաղորդում է Sport.es-ը:

Աղբյուրը գրում է, որ 31-ամյա արգենտինացու մասնակցությունն Իսպանիայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի՝ «Ռեալի» հետ առաջին խաղին նախկինի պես հարցականի տակ է:

Հիշեցնենք, որ Մեսսին վնասվածք է ստացել Լա Լիգայի 22-րդ տուրի՝ «Վալենսիայի» հետ խաղում, որում դուբլի հեղինակ է դարձել:

Լա Լիգայի ընթացիկ խաղարկությունում Մեսսին 20 խաղում դարձել է 21 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Գավաթի խաղարկության 2 խաղում խփել է 2 գոլ և կատարել նույնքան գոլային փոխանցում:

«Բարսելոնա»-«Ռեալ» առաջին հանդիպումը կկայանա փետրվարի 6-ին: