Նադալը հրաժարվել է մեկնաբանել իր ամուսնության մասին լուրերը

Ըստ տարածված լուրերի՝ նա պատրաստվում է ամուսնանալ այս տարվա աշնանը

Աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը գոհ չէ այն փաստից, որ ԶԼՄ-ներում տեղեկություն է տարածվել իր ամուսնության մասին:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, 2019 թվականի աշնանը նա պատրաստվում է ամուսնանալ իր ընկերուհու` Մարիա Ֆրանսիսկա Պերելյոյի հետ 2019 թվականի աշնանը, իր  ծննդավայրում՝ Մալյորկայում: Ինչպես հայտնում է Hola ամսագիրը, զույգը նշանադրվել է դեռ անցած տարի Հռոմում:

«Ցանկանում եք ինձ հարցնել հարսանիքի մասին, այնպես չէ՞: Ես հասկանում եմ, որ դուք պարզապես կատարում եք ձեր աշխատանքը, բայց ես ոչինչ չեմ ասի:

Այս իրավիճակն անհանգստացնում է ինձ: Ես երբեք չեմ հայտարարել իմ ամուսնության մասին և մտադիր չեմ դա անել հիմա»,- Նադալի խոսքերն է փոխանցում Diario Mallorca-ն: