Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը մասնակցում է փետրվարի 1-4-ը Ֆրանսիայիում անցկացվող միջազգային մրցաշարի:
Հավաքականի կազմում, որը գլխավորում է Լևոն Ջուլֆալակյանը, ընդգրկված են՝
Ռուդիկ Մկրտչյանը/ 55 կգ / , Գևորգ Ղարիբյանը / 60 կգ /, Կարեն Ասլանյանը / 67 կգ /, Արսեն Ջուլֆալակյանը / 77 կգ /, Մաքսիմ Մանուկյանը / 87 կգ / , Արթուր Շահինյանը/ 97 կգ / և Հրանտ Կալաչյան / 72 կգ /:
Հայ մարզիկները տարվա անդրանիկ մրցաշարը փայլուն են մեկնարկել:
Ոսկե մեդալ են նվաճել Արսեն Ջուլֆալակյանը, Ռուդիկ Մկրտչյանը, Կարեն Ասլանյանը և Հրանտ Կալաչյանը, իսկ բրոնզե մեդալ՝ Գևորգ Ղարիբյանն ու Արթուր Շահինյանը:
0Comments