Այս ընթացքում Ազգային ժողովը չի գործում նորմալ ռեժիմով. Հովհաննես Իգիթյան

Որեւէ որոշում չի կայացվել

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության փակ նիստից հետո խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը հայտնեց, որ այս ընթացքում Ազգային ժողովը չի գործում նորմալ ռեժիմով:

Նրա խոսքով, շուտով կառավարությունը պետք է ներկայացնի իր ծրագիրը եւ իրենք այս հանդիպման ժամանակ քննարկել են, թե դա ինչպես տեխնիկապես պետք է կազմակերպել:

«Մտքեր են փոխանակվել նաեւ կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ, սակայն որեւէ որոշում չի կայացվել»,-ասաց նա:

Հարցին՝ ինչո՞ւ են օրենդիրն ու գործադիրը շփվում փակ դռների հետեւում, մինչդեռ կա ԱԺ-կառավարություն հրապարակային հարցուպատասխանի ֆորմատը, Իգրթյանը պատասխանեց. «Այս ընթացքում Ազգային ժողովը չի գործում նորմալ ռեժիմով, քանի դեռ չի սպառված հատուկ նիստի օրակարգը, իսկ այդ ֆորմատի դեպքում ԱԺ-կառավարություն հարցուպատասխան չի կարող լինել»: