ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության աշխատակցի կողմից դավաճանություն անելու առթիվ հարուցվել է քրեական գործ

Մանրամասներ

1

Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչության աշխատակցի կողմից պետական դավաճանություն կատարելու ենթադրյալ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, հայտնում է Արցախի դատախազությունը։

Արցախի քաղաքացին որպես մեղադրյալ է ներգրավվել Քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման համար, այն է՝ պետական դավաճանությունը՝ թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելը։

«Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Գործի դատական քննության արդյունքների մասին կհայտնվի լրացուցիչ»,- ասված է հաղորդագրությունում։