Շունը, մարդու գլուխը երախում, վազում էր փողոցով․ Տեսախցիկը ֆիքսել է

Մանրամասներ

1

Մեքսիկական Սակատեկաս քաղաքում տեսանկարահանել են փողոցով վազող շանը, որի երախում մարդու գլուխ կար։

Սոցիալական ցանցերում հրապարակված տեսահոլովակներում երեւում է, թե ինչպես է անօթեւան շունը վազում գիշերվա մութ փողոցում, եւ նրա երախում մարդու գլուխ է։ Գլուխը եւ մարմնի մյուս մասերը գտնվում էին Մոնտե Էսկոբեդո քաղաքի բանկոմատի մոտ, Fox News-ին տեղեկացրել է իրավապահ մարմինների աշխատակիցը։

Պաշտոնական անձանց խոսքով՝ մասնատված մարմնի վրա տեղեկություն էին թողել՝ կապված թմրակարտելի հետ։ Տեղեկությունը, որը, հավանաբար, նախատեսված էր մրցացկիներին եւ իշխանություններին վախեցնելու համար, փողոցի շունը խլել էր, մինչեւ ոստիկանությունը կարողացել էր գտնել այն։

Ոստիկանները ստիպված են եղել ուժով խլել դիակի գլուխը շան երախից։