Պուտինի և Ալիևի բանակցությունները տևել են 2 ժամ

Մանրամասներ
ա

Ավարտվել են Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի բանակցությունները, որոնք տևել են 2 ժամ 20 րոպե, հայտնում է RIA Novosti-ի թղթակիցը։
Պուտինն ու Ալիևը քննարկել են Ղարաբաղում իրավիճակի նորմալացումը և երկկողմ համագործակցությունը։ Ադրբեջանի նախագահը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի ղեկավարին միջնորդական ջանքերի համար և նշել, որ Բաքուն առաջարկում է հինգ սկզբունք, որոնց հիման վրա կարող է կարգավորվել Ղարաբաղի հարցը։ Այս հանդիպմանը նախորդել է Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի զրույցը, որն ընդհանուր առմամբ տևել է ավելի քան երկու ժամ։
Հանդիպումները կայացել են Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ գագաթնաժողովից առաջ։