ՌԴ ԱԳՆ-ը՝ Սոչիում սպասվող Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին

Մանրամասներ

1

Ռուսաստանն ակնկալում է, որ Սոչիում Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի առաջիկա եռակողմ հանդիպումը հնարավորություն կտա շարժվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհով՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն:

Նրա խոսքով՝ դեռ խնդիրներ կան, որոնք կքննարկվեն Սոչիում: Ռուդենկոն հույս է հայտնել, որ հանդիպման արդյունքում մի շարք հարցերում առաջընթաց կգրանցվի: