Հնդկաստանում կամրջի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 132-ի

Մանրամասներ

Հնդկաքստանի Գուջարաթ նահանգում Մաչխու գետի վրա կառուցված հետիոտնային կամրջի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 132-ի, ևս երկուսը անհետ կորել են, իսկ վթարի վայրում որոնողական աշխատանքները մոտ են ավարտին, հայտնել է նահանգի ներքին գործերի նախարար Հարշ Շանհավին։ Այս մասին հայտնում է Times of India-ն։ NDTV-ն հայտնում է 141 զոհվածի և 177 փրկվածի մասին։ Նախարարի խոսքով՝ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և խոստացել, որ միջադեպը կհետաքննի կառավարական հանձնաժողովը։ Զոհվածների և վիրավորների ընտանիքները փոխհատուցում կստանան։