Չինաստանում ժայռ կա, որ ձու է ածում

Մանրամասներ

1

Չինաստանի Գույչժոու նահանգում Չանգ Դա Յա ժայռից ամեն 30 տարին մեկ են քարե «ձվեր» և «գնդակներ» են թափվում։ Երկար տարիներ երկրաբանները փորձել են բացատրել այս երևույթը, սակայն մինչ այժմ չեն կարողացել ճշգրիտ նշել դրա պատճառը:

Երբ հայտնվում են նոր «ձվեր», հները թափվում են և գլորվում մինչև Չան Դա Յայի ստորոտը։

Գիտնականները, իհարկե, պարզել են, որ ժայռն ունի հեշտությամբ քայքայվող կրաքարային ապարների մի հատված, իսկ մնացած հատվածները բաղկացած են ավելի կոշտ ապարներից, և որ «ժամանակի ընթացքում պինդ ժայռերը շարժվում են չամրացված կրաքարի միջով, ընդունլով գնդիկների ձև»։ 

Հտաքրքիր վարկած, միայն թե այն բոլորովին չի բացատրում, թե ինչպես է կրաքարային հատվածը պահպանվել 500 միլիոն տարի, և ինչն է ստիպում նրանց շարժվել: