Վրաստանում հաստատվել է 113 հազար ՌԴ, 13 հազար Բելառուսի և 26 հազար Ուկրաինայի քաղաքացի

Մանրամասներ
ա

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը տվյալներ է հրապարակել այն ​​մասին, թե Ռուսաստանի և Բելառուսի քանի քաղաքացի է մնացել Վրաստանում։ Զեկույցի համաձայն՝ երկրում կա Ռուսաստանի 112733, Բելառուսի 13151 քաղաքացի։ Այդ մարդիկ Վրաստան են մտել 2022 թվականի հունվարի 1-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում։ Այս մասին հայտնում է sova.news-ը։

Ընդ որում, Վրաստանում բնակվող ռուսների թիվն առնվազն 4 անգամ գերազանցում է երկրում բնակվող Ուկրաինայի քաղաքացիների թիվը։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ներկայումս Վրաստանում է մնում 25799 ուկրաինացի։