Աշխարհահռչակ մոդել Միրանդա Քերը աչքի է ընկնում անթերի ոճով. նա հավասարապես հիասքանչ է՝ ինչպես կարմիր գորգի վրա շքեղ զգեստներով ճեմելիս, այնպես էլ առօրյա կյանքում:
Միրանդան զամանալիորեն կարողանում է ներդաշնակ համադրություններով տպավորիչ ամենօրյա կերպարներ կերտել:
Գեղեցկուհին հրաշալի տեսքով է ներկայանում աշխարհի բազմաթիվ մայրաքաղաքներում, օդանավակայաններում, պարզապես փողոցում, որտեղ հրեշտակին որսում է հետաքրքրասեր տեսախցիկը:
Առանց չափազանցության՝ Միրանդան մշտապես թարմ, գաղթակղիչ և անմոռանալի տեսք ունի՝ գրավելով բազմահազար երկրպագուներին:
Մի անգամ Միրանդան խոստովանել է, որ նրան միշտ գրավել է Օդրի Հեփբերնի ոճը:
Թոփ մոդելը սիրում է հագնվել այնպես, ինչպես մայրն է դա անում: «Նա ինձ սովորեցրել է, որ պարտադիր չէ շատ գումար ունենալ, բավական է միայն լավ ճաշակ և ոճի զգացում ունենալը»,-անկեղծանում է Միրանդան:
Գեղեցկուհու ոճն առանձնանում է բարձրաճաշակ աքսեսուարների ու բազային էլեմենտների նրբաոճ ու գրագետ համադրությամբ:
Տարատեսակ կտորների ու երանգների ներդաշնակ կիրառության հմտությունը, որ ցուցաբերում է Victoria’s Secret-ի հրեշտակն առօրյա կյանքում՝ պարզապես հիացմունք է առաջացնում:
Մենք մեկտեղել ենք Միրանդայի լավագույն ամենօրյա կերպարները, որոնց կարելի է անդրադառնալ անվերջ:
0Comments