Neflix-ը Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» վեպի հիման վրա սերիալ կնկարահանի

Մանրամասներ
ա

Neflix հոսքային ծառայությունը YouTube-ի իր պաշտոնական ալիքում հայտնել է, որ սերիալ կնկարահանի Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» վեպի հիման վրա, փոխանցում է style.news։

Ծառայությունը ներկայացրել է տեսանյութ, որը ցույց է տալիս Մակոնդո քաղաքի դեկորացիան, որտեղ էլ գրքում ծավալվում են հիմնական իրադարձությունները։

Նկարահանումները տեղի կունենան Կոլումբիայում։ Սերիալի իրականացման աշխատանքներում ներգրավված են գրողի որդիները՝ Ռոդրիգո Գարսիան եւ Գոնսալո Գարսիա Բարչան, նշում է UPI-ն։

Պրեմիերայի օրը դեռեւս հայտնի չէ։

Մարկեսի վեպը լույս է տեսել 1967 թվականին։ Այն գրված է մոգական ռեալիզմի ժանրում։ Գրքում խոսվում է Բուենդիա ընտանիքի մի քանի սերունդների մասին, որոնց թվում էր Խոսե Արկադիոն, ով հիմնում է Մակոնդոն։