Հնդկաստանը հրթիռ է փորձարկել, որը կարող է միջուկային մարտագլխիկ կրել

Մանրամասներ
ա

Հնդկաստանը հաջողությամբ փորձարկել է «Ագնի-Փրայմ» միջին հեռահարության բալիստիկ հրթիռը, որը կարող է միջուկային մարտագլխիկ կրել, հայտնում է Times of India-ն՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարության աղբյուրները:

Հաղորդվում է, որ սա «Ագնի-Փրայմ» հրթիռի երրորդ արձակումն է, որի թռիչքի հեռահարությունը 1000-2000 կիլոմետր է:

«Փորձնական թռիչքի ընթացքում հրթիռն անցել է առավելագույն հեռահարությունը, և փորձարկման նպատակները հաջողությամբ իրագործվել են»,- ասել են Հնդկաստանի ՊՆ պաշտոնյաները: