Դոլարն ու եվրոն էժանացել են

Մանրամասներ

1

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 21-ին, կազմել է 403.01  դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.58 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 392.85 դրամ (նվազել է 2.91 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 448.27 դրամ (նվազել է 4.44 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.60 դրամ (աճել է 0.03 դրամով):

Երևանյան բանկերում դոլարը գնվում է 400-404 դրամով, վաճառվում է 408-414 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 385-395 դրամով, վաճառվում է 399-411 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 5.09-6.30 դրամով, վաճառվում է 6.60-6.89 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 404-405 դրամով, վաճառվում՝ 409 դրամով:

Եվրոն գնվում է 390-395 դրամով, վաճառվում է 400-402 դրամով:

Ռուբլին գնվում է 6.25-6.30 դրամով, վաճառվում է 6.43-6.50 դրամով: