Հայտարարություն «Անկանխիկ գործառնությունների մասին»

Մանրամասներ
ա

Վերջին օրերին ավելի ու ավելի շատ հարկ վճարողներից տեղեկաություններ, ահազանգեր են ստացվում այն մասին, որ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի կողմից «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի դրույթների պահպանման վերահսկողության նպատակով իրականացվում են Հսկիչ գնում տեսակի արտագնա ուսումնասիրություններ։

Հարկ վճարողներն հայտնում են, որ հարկային տեսուչների կողմից կազմվում են խախտման վերաբերյալ արձանագրությունների նախագծեր, որոնցով սահմանվում է տուգանք 300 հազար ՀՀ դրամ գումարի չափով՝  վճարային քարտերով գումարի ընդունման հնարավորություն չաապահովելու հիմքով։

Հարկ վճարողները դժգոհությունը պայմանավորված է գերազանցապես այն հանգամանքով, որ վերջիններս առնվազն ուսումնասիրության իրականացման պահին ուղիղ կամ միջնորդավորված (ՊԵԿ միջոցով) արդեն իսկ դիմել են ՀՀ-ում գործող բանկերին վճարային քարտերով գումարի ընդունման հնարավորություն տրամադրելու նպատակով և այդպիսի հնարավորության բացակայությունն իրենց կամքից անկախ է։

Մի կողմ թղնելով «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի ժամանակավրեպության և դրանով տրված կարգավորումների որակի հետ կապված բազմիցս, այդ թվում նաև հրապարակայնորեն քննարկված լինելու հանգամանքը, արձանագրելով.

  • ՊԵԿ կողմից նախկինում տարածված՝ հարկ վճարողների կողմից վճարային քարտերով գումարի ընդունման հնարավորություն ապահվելու օրենսդրական պահանջի ապահովման նպատակով բանկերին դիմելու փաստի առկայության պայմաններում նույն պահանջի ապահովված չլինելու դեպքում վարչարարության իրականացումից ձեռնպահ մնալու վերաբերյալ հայտարարության առկայությունը,
  • Առ այսօր ՀՀ բանկերի կողմից վճարային քարտերով գումարի ընդունման հնարավորություն ունենալու օրենսդրական պահանջն ապահովելու անհրաժեշտություն և ցանկություն ունեցող բոլոր հարկ վճարողներին Pos տերմինալների տրամադրման և սպասարկման ծառայությունների մատուցման հնարավորության բացակայության հանրահայտ փաստը,
  • Որ Բազմաթիվ հարկ վճարողնեի առ այսօր չի ապահովվել վճարային քարտերով գումարի ընդունման հնարավորություն անգամ դեռևս ամիսներ առաջ այդ խնդրով դիմած լինելու պայմաններում
  • Որ ՊԵկ կողմից հարկ վճարողների՝ վերը նշված հիմքով խախտումների վերաբերյալ արձանագրության նախագծին առարկությունների ներկայացման կամ արձանագրութան բողոքարկման դեպքում առարկության ընդունման կամ բողոքի բավարարման որոշման հնարավոր առկայությունն անգամ խնդրի ամբողջական լուծում չի կարող համարվել, քանի որ հաստատապես կգտնվեն շատ հարկ վճարողներ, որոնք տեղեկացված չեն լինի կամ հնարավորություն չեն ունենա սահմանված ժամկետներում առարկել արձանագրության նախագծին կամ բողոքարկել արձանագրությունը,
  • Որ անգամ առարկության կամ բողոքի ներկայացման հնարավորության և առարկության ընդունման կամ բողոքի բավարարման դեպքում այսպիսի վարչարարության իրականացումն ինչպես պետության այնպես էլ հարկ վճարողների համար կլինի ակնհայտ և բացարձակապես չհիմնավորված ու անարդյունավետ՝

Կոչ ենք անում ՀՀ Պետական եկամուտների կոմիտեին, ելնելով հարկ վճարողների համար վճարային քարտերով գումարի ընդունման հնարավորության ապահովման օրենսդրական պահանջի կատարման իրենց կամքից անկախ պատճառներով անհնարին լինելու ակնհայտ հանգամանքից և կիրառելով «չի կարող պարտադիր լինել այն ինչ անհնար է» իրավական հայտնի սկզբունքը, ձևավորել միասնական մոտեցում և հանձնարարել ՊԵԿ տեսուչներին  վերը նկարագրված դեպքերում

  • արձանագրել վճարային քարտերով գումարի ընդունման հնարավորության բացակայության փաստը, սակայն չկիրառել ՀՀ Հարկային օրենսգրքի 419 հոդվածով սահմանված տուգանք դեռևս արձանագրության նախագծի կազմման, ապա նաև արձանագրության կազմման փուլում բոլոր այն դեպքերում, երբ հարկ վճարողն ընդհուպ ուսումնասիրության իրականացման ընթացքում պատրաստակամություն է հայտնել և ՊԵԿ էլեկտրոնային համակարգի միջոցով դիմել է վճարային քարտերով գումարի ընդունման հնարավորության ապահովման խնդրանքով։

«ՔԱՂԱՔԱՑԻ-ՀԱՐԿԱՏՈՒ-ԲԻԶՆԵՍ

ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ» ՀԿ