Իրանը Հայաստանում մեքենաների արտադրության գիծ կգործարկի

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Իրանի Առևտրի խթանման կազմակերպության ղեկավարը հայտարարել է Հայաստանում ավտոարտադրության գծի գործարկման մասին, որն ուղղված է լինելու արտադրված մեքենաների արտահանմանը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներ, գրում է mehrnews.com-ը։

Ալիռեզա Փայման Փաքը հայտնել է, որ իրանական առաջատար ավտոարտադրողը և հայ ներդրողը պատրաստակամություն են հայտնել գործարկելու ավտոարտադրության գիծը որպես համատեղ ձեռնարկություն:

Նա հավելել է, որ Հայաստանում 100 տոկոսանոց իրանական արտադրության մեքենաների կառուցման նախնական պայմանավորվածությունը կայացվել է, որի հիման կպատրաստվի ծրագիրը։

Անդրադառնալով ավտոմոբիլային համագործակցության ոլորտում Իրանի և Հայաստանի միջև առևտրային գործարքին, Փայման Փաքը հավելել է, որ այս ոլորտում երկու երկրների միջև բարտերային գործարք չի իրականացվում։

Ներկայում Հայաստանի մասնավոր հատվածը մեքենաներ է գնում Իրանից և դրանք մատակարարում իր ներքին շուկայում, ընդգծել է նա։

Հայաստան արտահանվող բոլոր իրանական մեքենաներն ամբողջությամբ արտադրվել են Iran Khodro Industrial Group-ի (IKCO) կողմից, ասել է նա՝ հավելելով, որ մինչ այժմ Հայաստանի կողմից պատվիրվել է մոտ 200 մեքենա։