Ուկրաինան Բելառուսի վրա հարձակում է պատրաստում․ Լուկաշենկո

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Ուկրաինան Բելառուսի վրա հարձակում է պատրաստում։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահը՝ մանրամասնելով, որ երեկվանից ոչ պաշտոնական աղբյուրներից հաղորդագրություններ են ստանում Ուկրաինայի տարածքից Բելառուսի դեմ հարվածների նախապատրաստության մասին, այդ թվում՝ «Ղրիմի կամուրջ 2» կազմակերպելու մասին սպառնալիքներ:

Ի պատասխան` Լուկաշենկոն հայտարարել է, որ «Ղրիմի կամուրջը ծաղիկներ կլինեն նրանց համար, եթե Բեռալուսի տարածքից մեկ մետր անգամ հարվածի տակ հատնվի»: Բելառուսի նախագահը նաև մտահոգություն է հայտնել, որ Լեհաստանի զինված ուժերը կարող են ցանկացած ժամանակ վերադառնալ Բելառուսի սահման` ՆԱՏՕ-ի ժամանակակից զինատեսակներով: