Աղոթում եմ ձեզ համար Սուրբ երկրում. Պուգաչովան Իսրայելից դիմել է երկրպագուներին

Մանրամասներ
ա

Երգչուհի Ալլա Պուգաչովան Իսրայելից դիմել է իր երկրպագուներին, գրում է thevoicemag.ru-ն՝ մանրամասնելով, որ 73-ամյա երգչուհին խոսել է գլխավորի մասին:

Երգչուհին այժմ Իսրայելում ապրում է 46-ամյա ամուսնու՝ կատակերգու և հեռուստահաղորդավար Մաքսիմ Գալկինի և երկու երեխաների՝ 9-ամյա երկվորյակներ Լիզայի և Հարրիի հետ:

Երգչուհին դիմել է երկրպագուներին, որոնք նրա ջերմ խոսքերն են ուղղել Ռուսաստանից արտագաղթելուց հետո:

«Շնորհակալ եմ երկրպագուների իմ բազմամիլիոնանոց բանակին սիրո և աջակցության, ճշմարտությունը ստից տարբերելու ունակության համար: Աղոթում եմ ձեզ և խաղաղության համար Սուրբ երկրում: Ես երջանի՛կ եմ»,- ասել է Պուգաչովան, որը ՌԴ-ից հեռանալուց հետո բախվել է ատելության ալիքի: