Թուրքիան փորձում է Իրանի տարածքում «Հարավային Ադրբեջան» առանձին պետություն ստեղծել, որի ժամանակավոր Ազգային ժողովն արդեն ստեղծվել է

Մանրամասներ

1

Թուրքիան փորձում է ստեղծել իրանցի ադրբեջանցիների կառավարություն։ Այս մասին հայտնում են իրանական ԶԼՄ-ները։

Իրանում բողոքի ցույցերի ֆոնին սոցիալական ցանցերում հայտարարություն է հայտնվել, որի հեղինակներն իրենց անվանել են «Հարավային Ադրբեջանի ժամանակավոր Ազգային ժողով»։

Հայտարարության մեջ հեղինակները նշել են, որ սկսել են աշխատել Իրանից դուրս կառավարություն ստեղծելու ուղղությամբ։ Ավելին՝ հայտարարության մեջ նշվում է նաև, որ հոկտեմբերի 1-ին «Հարավային Ադրբեջանի» քաղաքական ակտիվիստները հավաքվել են Անկարայում և որոշել ստեղծել «Հարավային Ադրբեջանի ժամանակավոր Ազգային ժողով», որի կանոնակարգը կընդունվի մեկ ամսվա ընթացքում, և անդամների թիվը կլինի. 91-ից 101 հոգի։

Նշենք, որ «Հարավային Ադրբեջան» կոչվող տարածքի տակ հեղինակները նկատի ունեն Իրանի Ատրպատան նահանգը, որի բնակչության մեծամասնությունը կազմում են թյուրքալեզու իրանցիները։