Ինչ է կատարվում Ղրիմում․ Նոր կադրեր և տեղեկություններ

Մանրամասները՝ տեսանյութում

1

Ղրիմի կամրջի պայթյունից՝ համացանցում նոր տեսանյութեր են տարածվում։

Թերակղզու ղեկավարի խորհրդականը հայտնել է, որ կամրջի հատվածներից մեկում վառելիքով վագոն-տանկ է այրվել, նավային կամարները չեն վնասվել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներ չկան։

Ղրիմի իշխանությունները հայտնում են նաև, որ այս պահին Ղրիմի կամրջով երթևեկությունն ամբողջությամբ փակ է, իրականացվում են նեղուցով՝ լաստանավերի միջոցով հաղորդակցությունն ապահովելու նախապատրաստական աշխատանքները։ Մշակված են արտակարգ իրավիճակների դեպքում բոլոր լոգիստիկ սխեմաները։ Ղրիմն ապահովված է վառելիքի և սննդի պաշարով։