ԿԱՐԵՎՈՐ․ Իրանը կմիջամտի Հայաստանի սահմանը գրավելու Ադրբեջանի հարձակմանը․ ԻՀՊԿ

Մանրամասներ

1

Իրանի Իսլամական Հեղափոխության Պահապանների Կորպուսը հայտարարել է, որ եթե իրականացվի Իրանի հետ Հայաստանի սահմանը գրավելու Ադրբեջանի հարձակումը, դա Կովկասում աշխարհաքաղաքական մեծ պատերազմի սկիզբը կլինի։ Հայտնում են իրանական տելեգրամ ալիքները։

«Ցանկացած քայլ, որը կասկածի տակ կդնի Իրանի անվտանգությունը, կհանգեցնի մեր միջամտությանը»,- հավելել է ԻՀՊԿ-ն։

Հատկանշական է, որ Իսլամական Հեղափոխության Պահապանների Կորպուսը նման կոշտ հաըտարարություն է արել՝ նախօրեին Պրահայում կայացած Փաշինյան-Էրդողան և Փաշինյան-Մակրոն-Շառլ Միշել-Ալիև քառակողմ հանդիպումների ու դրանց հաջորդած հայտարարությունների ֆոնին։

Ի՞նչ վտանգներ է տեսնում Իրանը։